Smirdex 750 Կերամիկական ցանցավոր շարք

750 Ceramic net 150մմ

13 500 ֏ / տուփ
Փաթեթում: 50 հատ
Ստանալ գնառաջարկ
750 ցանցավոր կերամիկական շարքն ապահովում բարձր արտադրողականություն և շահութաբերություն, քանի որ խցանումը հասցված է նվազագույնի՝ դրանով իսկ օպտիմալացնելով մակերեսի մշակման ընդհանուր արդյունավետությունը։ Իր պարունակած կերամիկական հատիկների շնորհիվ Smirdex Net ցանցավոր հղկանյութերը իդեալական են առավել կոշտ և պահանջկոտ աշխատանքների համար, ինչպիսիք են կարծր փայտանյութի և այլ ամուր մակերեսների մշակումը։ Այս շարքը նաև ապահովում է գերազանց արդյունավետություն և երկարակեցություն գրունտի հղկման ժամանակ։ Ցանցավոր գործվածքի կառուցվածքը թույլ է տալիս առավելագույնս կլանել հղկվող մասնիկները՝ ապահովելով առանց փոշու հղկում և ավելի մաքուր մակերես։ Դա պահանջում է ավելի քիչ ժամանակ և ջանք մաքրման համար, ինչպես նաև ապահովում է շատ ավելի առողջ աշխատանքային միջավայր՝ պաշտպանելով մասնագետին հղկման վտանգավոր փոշուց։

Կիրառման ոլորտները
Ավտովերանորոգում, Կոմպոզիտներ, Փայտ
Հիմք
PA ցանց (պոլիամիդային ցանց)
Կապակցող նյութ
Խեժը խեժի վրա
Ցանվածք
Փակ
Հատիկայնություն
P60, P80, P100, P120, P150, P180, P220, P240, P320, P400, P500, P600
Հատիկ
Կերամիկա

Դժվարանու՞մ եք ընտրել
համապատասխան ապրանքը:

Կապ մեզ հետ