Smirdex 135sp Abrasoft®

135sp Abrasoft® 25մ

19 000 ֏ / գլանափաթեթ
Փաթեթում: 25 մ
Ստանալ գնառաջարկ
135sp Abrasoft® շարքի արտադրանքը հարմար է ավտովերանորոգման, ինչպես նաև փայտի և նրբատախտակի (շպոն) վերջնամշակման համար։ Ալյումինի օքսիդի հատիկներն ապահովում են արագ հղկման արդյունք, իսկ ծածկույթի բաց կառուցվածքն ու ստեարատային վերին շերտը բարձրացնում են դիմացկունությունը և կանխում խցանումը։ Սպունգային հիմքը հարմար է մեքենայի պլաստիկ դետալների, անկյունների, կորությունների և կահույքի ցանկացած բարդ ձև ունեցող հատվածների ձեռքով հղկման համար։ Սպունգը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել ճնշումը՝ դրանով իսկ նվազեցնելով մակերեսը միջանցիկ (մինչև հիմքը) քերելու վտանգը։ Բացի այդ, արտադրանքը կարող է օգտագործվել թաց հղկման աշխատանքներում, հատկապես ավտոմեքենաների վերանորոգման գործընթացներում, քանի որ այն կիսաջրակայուն է։

Կիրառման ոլորտները
Ավտովերանորոգում, Կոմպոզիտներ, Փայտ
Հիմք
Ճկուն լատեքսային թուղթ A-wt՝ 4 մմ սպունգի վրա
Կապակցող նյութ
Խեժը խեժի վրա
Ցանվածք
Բաց, հատուկ ստեարատային ծածկույթ՝ խցանումների դեմ
Հատիկայնություն
P120, P150, P180, P220, P240, P280, P320, P400, P500, P600, P800, P1000
Հատիկ
Հատուկ ալյումինի օքսիդ (ALOX)
Հատկանիշներ
Հարմար է թաց հղկման համար

Դժվարանու՞մ եք ընտրել
համապատասխան ապրանքը:

Կապ մեզ հետ