135sp Abrasoft® 25մ
19 000 ֏
/ գլանափաթեթ
Ստանալ գնառաջարկ
Փաթեթում: 25 մ
135sp Abrasoft® շարքի արտադրանքը հարմար է ավտովերանորոգման, ինչպես նաև փայտի և նրբատախտակի (շպոն) վերջնամշակման համար։ Ալյումինի օքսիդի հատիկներն ապահովում են արագ հղկման արդյունք, իսկ ծածկույթի բաց կառուցվածքն ու ստեարատային վերին շերտը բարձրացնում են դիմացկունությունը և կանխում խցանումը։ Սպունգային հիմքը հարմար է մեքենայի պլաստիկ դետալների, անկյունների, կորությունների և կահույքի ցանկացած բարդ ձև ունեցող հատվածների ձեռքով հղկման համար։ Սպունգը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել ճնշումը՝ դրանով իսկ նվազեցնելով մակերեսը միջանցիկ (մինչև հիմքը) քերելու վտանգը։ Բացի այդ, արտադրանքը կարող է օգտագործվել թաց հղկման աշխատանքներում, հատկապես ավտոմեքենաների վերանորոգման գործընթացներում, քանի որ այն կիսաջրակայուն է։
- Կիրառման ոլորտները
- Ավտովերանորոգում, Կոմպոզիտներ, Փայտ
- Հիմք
- Ճկուն լատեքսային թուղթ A-wt՝ 4 մմ սպունգի վրա
- Կապակցող նյութ
- Խեժը խեժի վրա
- Ցանվածք
- Բաց, հատուկ ստեարատային ծածկույթ՝ խցանումների դեմ
- Հատիկայնություն
- P120, P150, P180, P220, P240, P280, P320, P400, P500, P600, P800, P1000
- Հատիկ
- Հատուկ ալյումինի օքսիդ (ALOX)
- Հատկանիշներ
- Հարմար է թաց հղկման համար